Գավառի զինված միջադեպը սկսվել է գիշերային ակումբի լվացարանում թքելուց

23

Նորատուսցիների ու գավառցիների միջեւ տեղի ունեցած զինված միջադեպը հին պատմություն ունի:

Գավառի ավագանու անդամ Արման Մարուխյանը Aravot.am-ին պատմեց, որ դեռ ամիսներ առաջ՝ Գավառի գիշերային ակումբում անչափահաս տղաները ակումբի լվացարանում թքելու թեմայով վիճաբանություն են ունեցել, խառնվել են նրանց ծնողներն ու հարազատները, վեճը ամիսներով շարունակվել է. «Մի քանի ամսվա պատմություն է, անընդհատ այդ գործընթացը գնացել է, անընդհատ դեպքեր են եղել, մինչեւ եկել, հասել է այս գագաթնակետին»:

Անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը, թե միջադեպի ժամանակ սպանված «Նորատուսի արջի» եղբայրը մտել է Գավառի հիվանդանոց ու դուրս եկել արյունոտ բերանով՝ հայտնելով, որ խմել է իր եղբորը սպանողի արյունը՝ պարոն Մարուխյանն ասաց.

«Հո կինո չէ, վամպիր չէ: Չափից շատ հիմարություններ գրվեցին: Նման բան ո՞նց կարող է լինել»:

Գավառի բժշկական կենտրոնը՝ հարձակումից հետո Նա վստահեցրեց, որ Գավառի բ/կ-ում էլ ոչ թե միջադեպի մասնակիցներից երկուսի պարանոցն են կտրել, այլ եղել է դանակահարություն. «Պարանոցները, որ կտրեին՝ մի քիչ ֆանտազիա կլիներ էլի, ոնց կենդանի կմնային: Պարանոց չեն կտրել, դանակահարություն է եղել, բայց նրանք եղբայրներ չեն եղել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում