Գառնիում կարասներ են հայտնաբերվել

27

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչ Ծովիկ Պետրոսյանի Չարենցի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող սեփական տնամերձ հողամասում (գտնվում է Գառնու տաճարից 200 մ հյուսիս-արևելք) իրականացված շինարարական աշխատանքների ընթացքումկարասներ են հայտնաբերվել: Հողամասի սեփականատերը փաստի մասին տեղեկացրել է համայնքի ղեկավարին, վերջինս էլ`Հուշարձանների պահպանության գործակալության տարածքային բաժնին:

Օրերս ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների պահապանի ուղեկցությամբ նշված տարածք են այցելել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետները: Գտնված կարասներից երկուսը հնագետների հսկողությամբ տեղափոխվել են հնագիտության և ազգագրության ինստիտուտ: Տեղափոխման ժամանակ հողաշերտի մեջ ևս մի քանի կարաս է նկատվել, տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Տեղում կատարված նախնական ուսումնասիրության արդյունքում վերը նշված տարածքը կոնսերվացվել է և հանձնարարվել հողաշինարարական աշխատանքները դադարեցնել՝ մինչև հարցի վերաբերյալ լիազոր մարմնի համապատասխան որոշումը:

Մասնագետների կարծիքով՝ կարասները թվագրվում են 12-14դդ: 

Լուսանկարը՝ Ավիկ Գրիգորյանի ՖԲ էջից