Գանձագողերով կզբաղվի ոստիկանությունը

6

Գանձագողության դեպքերը լուծելու համար ԿԳՄՍ նախարարությունը աշխատում է ոստիկանության հետ։ Այս մասին նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց Ազգային ժողովի պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս։

 

Պատգամավորն անդրադարձավ հնավայրերից ու դամբարաններից գանձագողության և ազատ վաճառքի դեպքերին, որ ֆիքսել են նաև Վերնիսաժում։

 

«Ոստիկանությունը մեզ հետ այս ուղղությամբ շատ ակտիվ աշխատում է։ Եվ նույնիսկ կարող է պայմանավորվածություն լինել, որ առանձին փոքր ստորաբաժանում լինի, որ զբաղվի միայն գանձագողության հարցերով»,- ասաց նախարարը։