Թե որտեղից սկսվեց համաշխարհային գաղութացումը, ովքեր էին կանգնած համաշխարհային փողերի և նավթի ետևում և ովքեր շահեցին երկու համաշխարհային պատերազմներից:
1775թ. սկսվեց ամերիկյան հեղափոխությունը: Ամերիկացի գաղթականները ուզում էին ազատագրվել Անգլիայի ճիրաններից; Այս հեղափոխության պատճառները բազմաթիվ են, սակայն դրանցից գլխավորը կարելի է համարել Անգլիայի թագավոր Գեորգ III-ի արգելանքը: Վերջինս արգելեց անկախ գաղթականների կողմից թողարկվող ազատ արժույթի կիրառումը, ինչի արդյունքում վերջիններս ստիպված էին փոխառություն վերցնել Անգլիայի կենտրոնական բանկից, իհարկե, տոկոսներով, ինչի հետևանքով գաղութն ընկնում էր պարտքերի տակ: Ինչպես ավելի ուշ այդ մասին գրել է Բենջամին Ֆրանկլինը. «Գեորգ III-ի արգելանքը, թույլ տալ գաղթականներին թողարկել սեփական ազնիվ դրամական համակարգը, ինչը թույլ կտար շարքային մարդուն ազատագրվել դրամային մանիպուլյացիաներից, հավանաբար հեղափոխության գլխավոր պատճառն է եղել »:
Այնուամենայնիվ, 1783թ. Ամերիկան անկախացավ Անգլիայից, բայց պայքարն ընդդեմ կենտրոնական բանկի նոր էր սկսվում:
Ի՞նչ է իրենից ներկայացնում կենտրոնական բանկը
Սա մի ինստիտուտ է, որը թողարկում է ամբողջ երկրի դրամը: Անգլիայի կենտրոնական բանկը ղեկվարում էր ինֆլյացիան: Այօր ևս կենտրոնական բանկը ոչ միայն կառավարությանը ապահովում է գումարով, այլ այդ գումարը տոկոսով է տալիս: Կարևոր է հասկանալ, որ այս համակարգից ծնվում են միայն մեծ պարտքեր: Մեծ խելք պետք չէ ունենալ, այդ խաբեությունը հասկանալու համար, եթե կենտրոնական բանկը թողակում է մեկ դոլար և այն փոխառության է տալիս, ստացվում է, որ այդ դոլարի որոշ մասը տոկոսներով պետք է վերադարձվի բանկին: Սա նշանակում է, որ կենտրոնական բանկը պետք է անընդհատ թողարկի նոր փողեր, որպեսզի որոշ ժամանակով ծածկի իր տված պարտքերը, ինչն էլ ծնում է նոր պատքեր, որովհետև նոր թողարկված փողերը նորից պարտք են իրենցից ներկայացանում, ինչն էլ բերում է պատրքային ստրկության և հասարակ ժողովուրդը չի կարողանում դուրս գալ պարտքերից:
Ի դեպ, ամերիկյան սահմանադրության հիմնադիրները երևույթը շատ լավ հասկանում էին: Թոմաս Ջեֆերսոնը այս հարցի շուրջ մասնավորապես ասել է. «Ես գտնում եմ, որ բանկային համակարգը ավելի վտանգավոր է, քան զինված բանակը… եթե ամերիկացի ժողովուրդը երբևէ թույլ տա, որ մասնավոր բանկերը ղեկավարեն դրամաշրջանառությունը, ապա այն բանկերը և կորպոռացիաները, որոնք ղեկավարվում են նրանց կողմից, կխլեն մարդկանցից իրենց սեփականությունն այնքան ժամանակ, մինչև իրենց երեխաները կարթնանան անտուն, իրենց նախնիների երբևէ գրաված հողում»:
Իսկ Ջոսիա Ստեմփի խոսքն ավելի ազդեցիկ է. «Եթեուզում ես բանկերի ստուկը մնալ և վճարել սեփական ստրկությամբ, ապա թողեք նրանց, որ շարունակեն թողարկել փողեր և կառավարել պետության պարտքերը»:
20–րդ դարի սկզբում ԱՄՆ-ում կենտրոնական բանկի միջոցով հասցրին քանդել մի քանի ֆինանսական բուրգեր: Այդ ժամանակ բանկային գլխավոր կլաններ էին ռոքֆելերները, մորգանները, վարբուրգները և ռոդշիլդները : Նրանք մի նոր կենտրոնական բանկի ստեղծման գաղափար առաջ քաշեցին: Սակայն ակնհայտ էր, որ կառավարությունը և ժողովուրդը բացասաբար կվերաբերվեր այդ գաղափարին, և ինչպես միշտ ինչ-որ միջադեպ էր հարկավոր փոխելու հասարակական կարծիքը: Մորգանը, ով այդ ժամանակ համարվում էր ֆինանսական «թագավոր», օգտագործեց իր ազդեցությունը՝ լուրեր տարածելով, որ նյույորքյան հայտնի բանկերից մեկը գտնվում է սնանկացման շեմին: Մորգանը գիտեր, որ լուրերը մասսայական հիստերիա կառաջացնեին և կազդեին նաև այլ բանկերի վարկանիշի վրա: Հենց այդպես էլ եղավ. մարդիկ իրենց փողերը փրկելու համար սկսեցին մասսայաբար հետ վերցնել իրենց ավանդները: Արդյունքում այդ բանկը ստիված պետք է հետ վերադարձներ պարտքը պարտատուին… ինչն էլ հանգեցրեց սնանկացման և խառնաշփոթի: Այս ամենը վերլուծելով՝ Ֆրեդերի Ալենը գրում է. «Մորգանը, իր շահից ելնելով, 1907-ին խուճապ առաջացրեց և այն օգտագործեց իրավիճակը զարգացնելու համար»:
Չկասկածելով անգամ, թե որոնք են իրական պատճառները՝ 1907-ին կոնգրեսը հետաքննության կոմիտե ստեղծեց, որը ղեկավարելու էր սենատոր Նելսոն Օլդրիքը, ով հետագայում ամուսնության միջոցով ռոքֆելերների ընտանիքի անդամ դարձավ: Հենց նրանք էլ Օլդրիքին առաջարկեցին ԱՄՆ-ում ստեղծել կենտրոնական բանկ, որն իբր կխուսափեր դրամական վայրիվերումներից: Եվ համաշխարհային բանկիրները գործի անցան:
1910-ին Մորգանի կողմից Ջեքիլ կղզում կազմակերպվեց հանդիպում, որտեղ էլ ստորագրվեց օրենք Ֆեդերալ Ռեզերվի մասին: Այս օրենքը գրվել է ոչ թե օրենսդիրների, այլ բանկիրների կողմից: Եվ այնուհետև այդ օրենքը տրվել է սենատր Օլդրիքին, որ հարցը բարձրացնի կոնգրեսում: Ի դեպ, հենց այս բանկիրների աջակցությամբ 1913-ին ԱՄՆ նախագահ է դառնում Վուդրո Վիլսոնը, ով համաձայնեց ստորագրել Ֆեդերալ Ռեզերվի մասին ակտը, պայմանով, որ ֆինանսավորվի ընտրարշավը:շ
Սակայն տարիներ անց Վուդրո Վիլսոնը մեղանչելով գրել է. «Մեր արդյունաբերությունը ղեկավարվում է կրեդիտային համակարգով, իսկ մեր կրեդիտային համակարգը կենտրոնացված է մասնավորի ձեռքում: Մեր երկրի տնտեսական աճը և մեր բոլոր քայլերը մի քանի մարդու ձեռքում են… ովքեր եթե լինեին էլ ազնիվ իրենց հետքրքրություններում, այնուամենայնիվ, անհանգստացած են այն բիզնեսով որտեղ շրջանառվում է իրենց փողերը, ովքեր, անպայման իրենց գործի բնույթից ելնելով, ոչնչացնում են կեղծ տնտեսական ազատությունը:
Մենք հայտնվել ենք ամենավատ կառավարվող, ամենակառավարող կառավարության ձեռքում այս քաղաքակիրթ աշխարհում … մենք այլևս կառավարություն ենք առանց ազատ մտքի, առանց ընտրության իրավունքի, կառավարվում ենք մի խումբ մարդկանց հարկադիր կարծիքով»:
«Համաշխարհային բանկային համակարգն այստեղ է ստեղծվել …գերտերությունը կառավարվում է միջազգային բանկիրների կողմից , ովքեր աշխարհը ստրկացնում են իրենց հաճույքների համար …», Լուիս Մքֆադդեն
Ֆեդերալ Ռեզերվը ուզուրպացրեց իշխանությունը
Ժողովրդին խափեցին, որ այլևս ինֆլյացիայի վտանգ չկա, սակայն սա միայն գործիք էր իրենց մտքերն իրականացնելու համար:
Եվ այսպես ֆեդերալ բանկի 1914-1919 և 1921-1929թթ. դրամաշրջանառությունն այնպիսի մակարդակի հասավ, որ հազարավոր մանր բանկեր կոլապսի ենթարկվեցին:
Հետո օրենք դուրս եկավ, որով ամերիկացիներից պահանջում էին իրենց ոսկիները հանձնել բանկին և այդպես ևս ժողովրդին մի լավ թափ տվեցին, մինչև 1933թ դոլարի վրա գրված էր, որ այն պաշտպանվում է ոսկով, իսկ դրանից հետո նման բան չկա գրված, այսինքն դոլարը դատարկ թուղթ է:
Կարևոր է հասկանալ, որ Ֆեդերալ Ռեզերվը մասնավոր կորպորացիա է: Այն գոյատևում է իր սեփական օրենքներով և գրեթե չի ենթարկվում ԱՄՆ օրենքներին: Սա մի բանկ է, որը պետությանը պարքով գումար է տալիս և գումար աշխատում դրանով, այսինքն՝ Ամերիկան շարունակում է ապրել մինչև հեղափոխությունը սկսած ժամանկների ոգով:
Ո՞ւմ են ձեռնտու պատերազմները
Կարևոր է հասկանալ, որ պատերազմների ամենաշատը ձգտում են կենտրոնական բանկերը, քանզի պետությունները այդ բանկերից գումար են փոխառությամբ վերցնում, իսկ բանկերը տոկոսներով գումար աշխատում:
Վուդրո Վիլսոնի մտերիմ Էդար Հաուսը, ահա թե ինչ է ասել Էդվարդ Գրեյի հետ զրույցում. «Գրեյ. Ի՞նչ կանի Ամերիկան, եթե Գերմանիան խորտակի ամերիկյան ուղևորատար նավը: Հաուս. Ես կարծում եմ, որ բողոքի ալիք կբռնկվի ԱՄՆ-ում, ինչը բավարար կլինի, որ ԱՄՆ պատերազմի մեջ մտնի»:
Այսպիսով՝ 1915թ.-ի մայիսի 7-ին Լուզիտանիա նավը դիտավորությամբ ուղարկվեց Գերմանիայի հսկողության տակ գտնվող ծովային հատվածներ: Ինչպես որ ենթադրվում էր, գերմանական սուզանավը խորտակեց նավը, և պայթյունի հետևանքով 1200 մարդ մահացավ: Ի դեպ, գերմանական կողմը հաղորդագրություն էր տարածել, որ նավը պատերազմական գոտում է նավարկում, և խորտակման վտանգ կա: Եվ ահա դրան հաջորդեց այն, որ ԱՄՆ մտավ պատերազմի մեջ: Ի դեպ, Առաջին Համաշխարհին պատերազմի ընթացքում Ջոն Ռոքֆելլերն աշխատեց 200 մլն դոլար, ինչը 2008 թ. փոխարժեքով կազմում է շուրջ 2.7 տրիլիոն դոլար:
Երկրորդ Համաշխարհային պատերազմը
1941թ. դեկտեմբերի 7-ին Ճապոնիան հարձակվեց ամերիկյան նավատորմի վրա Փիրլ Հարբորում, ինչը առիթ դարձավ պատերազմի մեջ ներգրավվելու: Ռուզվելտը հայտարարեց, որ այդ օրը կմտնի պատմության մեջ որպես «անարգանքի օր», և ահա 60 տարի անց լուր տարածվեց, որ նավատորմի վրա հարձակման մասին հայտնի է եղել դեպքից մեկ շաբաթ առաջ: Ռուզվելտը, ում ընտանիքը բանկեր էր ղեկավարում ԱՄՆ-ում, իսկ նրա պապիկը Ֆեդերալ Ռեզերվի ստեղծողներից մեկն էր, տեղյակ էր հարձակման մասին, և պատերազմը ակնհայտորեն իրենց շահերից էր բխում : 1941-ին Ռուզվելտի ռազմական քարտուղարը գրում է. «Հարցը նրանում է, թե ինչպես մենք նրանց ստիպենք արձակել առաջին կրակոցը. ցանկալի է, որ առաջինը ամեն դեպքում ճապոնացիները լինեն, դրանից հետո կասկած չի լինի, թե ով է ագրեսորը»:
Հարձակումից մեկ շաբաթ առաջ Ռուզվելտը դադարեցրել է բոլոր նավթային ներկրումները դեպի Ճապոնիա, կանգնեցրել է Ճապոնիայի բոլոր ակտիվները ԱՄՆ-ում: Այս ամենից զատ, ի հակառակ Ճապոնիայի՝ անգլիային ռազմական փոխօգնություն է ուղարկում, ովքեր այդ պատերազմում Ճապոնիայի թշմանիններն էին, ինչը հակասում է պատերազմի վարման համաշխարհային կոդեքսին: Բացի այդ՝ հարձակումից երեք օր առաջ ավստրալական հետախուզությունը հայտնել էր հարձակման մասին: Փիրլ Հարբորից առաջ ԱՄՆ-ի բնակչության 80 տոկոսը չէր ուզում ներգրավվել պատերազմի մեջ, սակայն դեպքից հետո միլիոնից ավել ամերիկացի կամավորներ մտան բանակ:
Հետաքրքիր է, որ Նացիստական Գերմանիան իր ռազմական պոտենցիալի համար պարտական է երկու կազմակերպության. դրանցից մեկը IG Fabren է, որը արտադրել է գերմանական պայթուցիկ նյութերի 84 տոկոսը , այս ընկերության չնվշվող գործընկերն է U. S. Standard Oil-ը, որը պատկանում էր Ջոն Ռոքֆելլերին: Իրականում Գերմանիան չէր կարող իրականացնել թռիչեներ առանց այս ընկերության աջակցության, ինչի շնորհիվ ընկերությունը աշխատեց 20 մլն դոլար: Երկրորդը Unioin Banking Corp. NY City-ն էր, որը ոչ միայն ֆինանսավորել է Հիտլերի իշխանության գալուն և ոչ միայն զբաղվել է նացիստների ռազմամթերքի մատակարարմամբ, այլև այս կորպորացիայի միջոցով լվացվում էին նացիստական փողերը, ինչը ապացուցվել է. հայտնի է, որ այս բանկի վրա կալանք է դրվել ժամանակին թշնամու հետ համագործակցելու համար: Ի դեպ, բանկի նախագահն էր Ջորջ Բուշի պապիկը՝ Փրեսկոտտ Բուշը:
Նավթարդյունաբերությունը և համաշխարհային մագնատները
Արդեն 19-րդ դարի կեսերից նավթարդյունաբերությունը Անդրկովկասում մեծ զարգացում էր ապրում, ինչը չէր կարող անտարբեր թողնել Եվրոպայի և ԱՄՆ-ի բանկիրներին: Եվ այսպես Բաքվի նավթարդյունաբերությունը կենտրոնացած էր երեք հսկաների՝ Նոբելի, Ռոտշիլդի և Մանթաշևի ձեռքին, իսկ 1901թ., երբ Ռուսաստանի նավթարդյունաբերությունը հասավ իր զարգացման գագաթնակետին, Նոբելի, Ռոտշիլդի և Մանթաշեանցի ձեռքում կենտրոնացավ Բաքվի շրջանի ամբողջ արդյունահանման ավելի քան քառորդ մասը և այդտեղ արտադրվող կերոսինի շուրջ 40%- ը: Էլ ավելի մեծ էր երեք ֆիրմաների տեսակարար կշիռը արտահանման մեջ. նրանց էր պատկանում Ռուսաստանի ներսում իրացվող բոլոր նավթամթերքների մոտ կեսը (այդ թվում ավելի քան մեկ երրորդը` միայն Նոբելին) և Բաթումից արտասահման առաքման շուրջ 70%-ը»: (Խ. Դադայան, ՀԱՅԵՐԸ ԵՎ ԲԱՔՈՒՆ):
Սակայն գալիս էին աշխարհաքաղաքական նոր ժամանակներ, աշխարհը պատրաստվում էր վերաձևման, ինչը նպատեց նավթի գների տատանումներին: 1911-ին կյանքից հեռացավ Ալեքսանդր Մանթաշեանցը՝ իր կարողությունը ժառանգելով որդուն Լևոնին, սակայն վերջինս շուտով վաճառեց իր բաժնետոմսերը և հեռացավ Բաքվի նավթարդյունաբերության ոլորտից:
1915թ-ին աշխարհը «բաժանվեց» երեք նավթային հսկաների միջև` Ռոկֆելերի «Ստանդարտ օյլի», Դետերդինգի «Ռոյալ Դատչ Շելլի», ով գնեց Ռոտշիլդների «Կասպից-սևծովյան ընկ.» բաժնետոմսերի 90%-ը և Լիանոսյանի «Օյլի» միջև: Սկսվեց դաժան մրցակցություն և սրվեց պայքարը նավթաշուկաների համար:
Եվ հենց այս փողերով էլ Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում Ռոքֆելլերն աշխատեց 200 մլն դոլար:
Ինչպես տեսնում ենք, այս համաշխարհային կառավարիչների ձեռքն ամենուր է, բոլոր պատերազմները, ցնցումները ֆինանսավորվում և քաջալերվում են նրանց կողմից:
Այսօր էլ նույն վիճակն է: Մերձավոր Արևելքում հրահրված հեղաշրջումներն ու պատերազմները՝ մասնավորապես Իրաքի, Սիրիայի, ոչնչով չեն տարբերվում նախորդ դարում հրահրված պատերազմների գաղափարախոսությունից: Կրկին պայքարը նավթին տիրելու համար է, բացի այդ՝ համաշխարհային հսկաները պատերազմից հսկայական գումարներ են աշխատում միայն զենք վաճառելով:
«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: