Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերն էներգետիկ հարցերով Եվրահանձնաժողովի նոր փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ուկրաինական տարանցիկ հոսքը կտեղափոխվի Թուրքիա, գրում է rosbalt.ru-ն։
Միլլերի խոսքով՝ Եվրոպան պետք է շտապի գազատրանսպորտային հզորությունների շինարարության հարցում, որպեսզի ստանա այդ գազը նոր կետում՝ Թուրքիայի և Հունաստանի սահմանին։
«Մենք մեր ռազմավարությունը և հետագա գործողությունները կառուցում ենք՝ ելնելով ԵՄ-ում Էներգետիկ միության ստեղծման պլանից»,- նշել է Միլլերը։
Նա հաստատել է, որ «Թուրքական հոսք» գազատարը միակ ուղին է, որով կարող է մատակարարվել 63 մլրդ խմ ռուսական գազը, որն այժմ անցնում է Ուկրաինայի միջով։