Պետական եկամուտների կոմիտեն հրապարակվել է 2020թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը:
Ըստ այդմ՝ այս տարվա առաջին երեք ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ:
2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ մշտապես առաջին հորիզոնականում գտնվող «Գազպրոմ Արմենիան» 2020-ի առաջին եռամսյակում շուրջ 4 միլիարդով ավելի շատ հարկ է վճարել (17․ 77 մլրդ դրամ), քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում (13.57 մլրդ)։
3 միլիարդով էլ ավելի շատ հարկ է վճարել այս և նախորդ տարի երկրորդ հորիզոնականում հայտնված «Գրանդ Տոբակոն»՝ այս տարի վճարելով 15.32 մլրդ դրամ հարկ, իսկ նախորդ տարվա առաջին եռամսյակում՝ 12.83 մլրդ։
Անցյալ տարի երրորդ խոշոր հարկատու ճանաչված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 2019-ի առաջին եռամսյակում վճարել էր 6.68 մլրդ դրամ հարկ, այս տարի էականորեն նվազեցրել է դիրքերը՝ հայտնվելով 6-րդ հորիզոնականում իր 3.47 մլրդ դրամ վճարած հարկով։
Իսկ այս տարի Զանգեզուրի կոմբինատի փոխարեն 5.37 մլրդ դրամ հարկով երրորդ խոշոր հարկ վճարող է ճանաչվել ծխախոտագործության առաջատարներից «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը, որն անցյալ տարի 6-րդն էր։














