Կառավարությունը գազի և էլեկտրաէներգիայի արտոնյալ սակագներ կապահովի բնակչության անապահով խավի և բիզնեսի որոշ տեսակների համար։ Խորհրդարանում ասել է Կարեն Կարապետյանը։
«Աշխատանքներ կիրականացվեն նոր ստեղծվող, ինովացիոն, ինչպես նաև հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների ընդգրկմամբ առավելագույն ավելացված արժեք ստեղծող արտադրական շղթաների համար օրենսդրական և ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ: Բիզնեսի որոշ տեսակներ կխթանվեն (օրինակ, ջերմոցային տնտեսություն, գյուղատնտեսական մթերքների վերամշակում և այլն) էներգակիրների սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագների միջոցով:
Վարչապետը նշել է, որ սոցիալապես խոցելի խմբերի համար բնական գազի և էլեկտրաէներգիայի արտոնյալ սակագներ կնշանակվեն: