Գագիկ Ծառուկյանի բռնաբարության գործի նյութերը հրապարակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

11
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող բռնաբարության գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով (Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը, տարածելը)։ Այս մասին հաղորդում է news.am-ը:

Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նա նշեց, որ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։