Բրյուսելում Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպում նախատեսված չէ

13

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մանցականյանը չի բացառում, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպում ունենան: Այսօր լրագրողների հարցին ի պատասխան Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ երկու երկրների ղեկավարների պաշտոնական հանդիպում Բրյուսելում նախատեսված չէ:

«Որևէ ծրագրված բան չունենք»,- ասաց նա: Հարցին, թե հնարավո՞ր է նախորդ այցերի օրինակը կրկնվի, և Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպում կայանա, նախարարը պատասխանեց. «Երբ որ նույն տեղում են, իրար կտեսնեն, բայց ծրագրված չէ որևէ բան»: