Բուլղարիայի լցակայաններում վաճառվում է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման կողմից արտադրված բենզինն ու դիզելային վառելիքը, տեղեկացնում է «Տրուդ» թերթը:
Ստուգման համար առիթ են հանդիսացել ՌԴ-ից և ԱՄՆ-ից ստացած արբանյակային լուսանկարները, որոնց շնորհիվ բացահայտվել է մաքսանենգ վառելիքի առաքման սխեման դեպի Բուլղարիա: Բենզինը Բուրգասի և Վառնայի նավահանգիստներ է հասցվում տանկերներով: Ըստ փաստաթղթերի՝ այն ստացվում է Հունաստանից և համարվում է ԵՄ ներքին առաքում: Սակայն պարզվել է, որ տանկերները կանգառ ունեն Սև ծովի և Միջերկրական ծովի թուրքական նավահանգստում: Ենթադրաբար, հենց այնտեղ էլ բեռնվում է մաքսանենգ վառելիքը:
Նշվում է, որ մաքսանենգ վառելիքն աչքի է ընկնում ցածր որակով` բենզինի շեղումը ԵՄ նորմերից կազմում է 20-40 տոկոս, իսկ դիզելայինինը` 35-70 տոկոս:














