Բոլոր պետություններն են զենք վաճառում, հետո՞ ինչ. չի նշանակում, որ Ռուսաստանը հատուկ է վաճառում. Ռիժկով

15

«Բոլոր պետություններն են զենք վաճառում, հետո՞ ինչ. դա չի նշանակում, որ Ռուսաստանը հատուկ վաճառում է, որ Ղարաբաղում կռիվ լինի»,- նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատգամավոր, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը: 

Հայաստանի խորհրդարանում Ռիժկովը նաև ընդգծել է. «Պետք է արագ լուծել ԼՂ հարցը, այդ դեպքում ամեն ինչ կլինի իր տեղում»:

Թերևս զարմանալի չէ Ռիժկովի հերթական ցինիկ հայտարարությունը, այս անգամ էլ զենքի վաճառքի մասին, քանզի ոչ այնքան վաղուց էր, որ ՀՀ ազգային հերոսը ժխտում էր Արցախի՝ հայկական հող լինելու հանգամանքը, իսկ այսօր արդարացնում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը: Մի՞գուցե ժամանակն է այս հակահայ տարրին արգելել ՀՀ Ազգային ժողով մուտք գործել, կամ պահանջել հարգել այդ թվում նաև ռուսական զենքով սպանված հարյուրավոր հայ զինվորների հիշատակը: