ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաստիացնում է, որ ՀՀ կառավարությունը տնտեսության վերաբերյալ լուրջ ծրագրեր է իրականացնում, և առաջիկայում արդյունքները տեսանելի կլինեն:
Այն հարցին, թե արդյոք ՀՀԿ գործարար պատգամավորների նկատմամբ վերջին ժամանակներում իրականացվող հարկային ստուգումներն էլ են մտնում այդ ծրագրի մեջ, վարչապետը պատասխանեց. «Բոլորը պետք է հարկերը վճարեն՝ կլինի Հանրապետական, թե որևէ այլ կուսակցությունից, ես դա առաջին օրն եմ ասել, ինչ նշանակվել եմ վարչապետ: Իմ կարծիքը չի փոխվել, և շարունակական պրոցես է, որ պիտի գնա առաջ: Բոլորը պիտի վճարեն: Հիմա բոլորս հասկանում ենք, որ միանգամից չի ստացվելու, և քննադատողներ էլ եղան, որ ձախողվեց, բայց դա ինձ չի ստիպում, որ ես չշարունակեմ այս գործընթացը»: