ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Ժառանգությունը փետրվարի 20-ին հանրահավաք կանեն

9

Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների համատեղ մամուլի հաղորդագրություն 

Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է  ունեցել Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆիի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը: Որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակում Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով որոշում կայացնելու համար: