Եթե իշխանությունն ունակ չէ այս պարագայում ադեկվատ ընկալել վտանգները եւ արձագանքել, ապա ինչ գործ ունի իշխանության գլխին: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Հարցին, թե ինչ քայլերի է դիմելու ԲՀԿ-ն, արդյոք անվտահություն հայտնելու գործընթաց կարող է սկսել, Արման Աբովյանը պատասխանեց. «Ես հստակ գործիքակազմը առայժմ չեմ նշի, բայց կարող եմ ասել, որ ոչ մի գործիք չի անտեսվի մեր կողմից հարկ եղած դեպքում: Ոչ մի բանով կաշկանդված չենք: Մենք հիմա շատ ակտիվ հանդիպումներ, կոնսուլտացիաներ ենք անցկացնում քաղաքական ուժերի, հասարակական կազամկերպությունների հետ, այն մարդկանց, որոնք մտահոգված են»:
Աբովյանը հավելեց, որ երբեք չեն գնա այնպիսի ուժերի հետ համագործակցության, որոնք ընդունելի չեն ժողովրդի կողմից. «Առայժմ այսքանը: Մենք գիշերով չենք հանդիպում: Դուք կտեսնեք»:











