ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է։ ArmDaily.am-ի հետ զրույցում Աբովյանն ասաց, որ ինքը այս պահին վիրուսակիր է։
«Ես պետք է կրկին թեստ հանձնեմ։ Այժմ ոչ մի ախտանշան չունեմ, ինքնազգացողությունս լավ է, սակայն նվազագույնը մինչև իմ նոր թեստի պատասխանը կոնտակտավոր եմ և նվազագույնը 14 օր չպետք է շփվեմ որևէ մեկի հետ»,-ասաց Աբովյանը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ից կորոնավիրուս էր հաստատվել Վահե Էնֆիաջյանի և Իվետա Տոնոյանի մոտ։











