Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի արշավն ընդդեմ մարդկության շարունակվում է: Գեյթսը պատրաստվում է Պատվաստումների և իմունիզացիայի համընդհանուր դաշինքին աղքատ երկրների երեխաների պատվաստումների համար 1,55 միլիարդ դոլար հատկացնել: Դա ավելին է, քան Մեծ Բրիտանիայի կառավարությունն է հատկացնելու:
Բեռլինում երկուշաբթի օրը տեղի է ունեցել ԳԱՎԻ դաշինքի գիտաժողովը, որտեղ Գեյթսը հայտարարել է, որ իր և կնոջ համատեղ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադամն աղքատ երկրների երեխաների պատվաստումների համար 1,55 միլիարդ դոլար կհատկացնի: Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիան խոստացել է մի քիչ պակաս՝ 1,5 միլիարդ հատկացնել:
Ընդհանուր առմամբ, դոնորները խոստացել են 7,54 միլիարդ դոլար տրամադրել, և այդ միջոցները կուղղվեն 2016-2020 թթ. տարբեր երկրների 300 միլիոն երեխայի պատվաստումներին: Բիլ Գեյթսը, ում հիմնադրամը վերջին 15 տարիներին արդեն ԳԱՎԻ դաշինքին 4 միլիարդ դոլար է հատկացրել, դոնորների խոստացած 7,54 միլիարդ գումարն «անհավատալի» առաջընթաց է անվանել:
Ներկայումս ԳԱՎԻ դաշինքը ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖի, Համաշխարհային բանկի համաձայնությամբ արդեն ամբողջ աշխարհում մոտավորապես 500 միլիոն երեխայի՝ թոքաբորբի, հեպատիտ Ց-ի, կարմրուկի և մի շարք այլ հիվանդությունների դեմ պատվաստումներ է իրականացրել:
Հիշեցնենք, որ նույն Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադամի հովանավորությամբ աֆրիկյան երկրներում շրջանառության մեջ մտած “MenAfriVac” կոչվող մենինգիտի դեմ կիրառվող պատվաստանյութից, երեխաների մոտ առաջացել են լուրջ հիվանդություններ: Պավաստանյութից հետո 7 տարեկանից ցածր երեխաների մոտ սկսվել են հալյուցինացիաներ, ցնցումներ, որոնք հանգեցնում են կաթվածի: