Բելառուսի և Ռուսաստանի միավորման մասին խոսակցությունները «հիմար են և մտացածին», Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Ռուսաստանի նախագահի հետ միանշանակ որոշել ենք, որ այսօր օրակարգում միավորման հարց չկա», – ասել է նա:
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսի ու Ռուսաստանի միությունը կարող է զարգանալ միայն իրավահավասար հիմքով, և դա պետք է լինի երկու ժողովուրդների կամքը:














