Բելառուսի համար անկախությունը թանկ է նավթից. Լուկաշենկո

5

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փետրվարի 3-ի ասուլիսի ընթացքում խոսելով ռուս-բելառուսական հարաբերությունների մասին, հայտարարել է, որ Ռուսաստանը չի հասկանում, որ Բելառուսի համար անկախությունը թանկ է նավթից:

Մասնավորապես Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանը նավթի և գազի շնորհիվ փորձում է ճնշում բանեցնել Մինսկի վրա:

Բելառուսի նախագահը նաև բողոքել է, որ իր երկիրը 15 միլիարդ ԱՄՆ դոլար է կորցրել Եվրասիական տնտեսական միությունում անհավասար պայմանների պատճառով, հաղորդում է RIA Novosti-ն։

«Անհավասար գների, անհավասար պայմանների պատճառով Բելառուսը կորցրել է 15 միլիարդ դոլար։ Նրանք ընդունում են այս թիվը։ Եվ հիմա մեզ հինգ միլիարդ վարկ են տալիս։ Շատ լավ է, վերցնել մեզանից 15 միլիարդ դոլար, այնուհետև հետ տալ մեր փողերը կամ դրա 1/3-ը, այն էլ ավելի բարձր տոկոսադրույքով, քան Արժույթի միջազգային հիմնադրամը»,-ասել է Լուկաշենկոն։