Բաքվում հայերի ջարդերի 24-րդ տարելիցն է

18

24 տարի առաջ հենց այս օրը՝ 1990 թ. հունվարի 13-ին, Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը: Այս անմարդկային գործողությունները տևեցին մեկ շաբաթ: Զանգվածային ջարդերը միայն յոթերորդ օրը դադարեցվեցին:

Բաքվի ջարդերի ընթացքում զոհվեց շուրջ 300 մարդ: Ջարդերը պատասխանն էին հայերի ազգային ինքնորոշման համար պայքարի, որը մղվում էր հանուն Արցախի:

Մինչև օրս զոհված հայերի ստույգ թիվը հայտնի չէ, քանզի կոտորածների վերաբերյալ հատուկ վիճակագրություն չի իրականացվել այդ շրջանում:  

Մի քանի օրվա ընթացքում Բաքվում հայ չմնաց, թեև այնտեղ բնակվում էր 300. 000 հայ: Բաքվից մազապուրծ եղած հայերը ցրվեցին ամբողջ աշխարհով:

Այսօր էլ միջազգային հանրությունը չի դատապարտում Բաքվի իշխանությունների գործած հերթական ոճիրը՝ թույլ տալով, որ դրանց շարքը շարունակական լինի:

Նաև հավելենք, որ Բաքվից շատ հայեր վերդարձան հայրենիք, ցավոք, նրանցից շատերն այդպես էլ Հայաստանում չստացան համապատասխան կարգավիճակ, նրանցից շատերը մինչ օրս բնակվում են Հայաստանի տարբեր շրջաններում առկա հանրակացարաններում, որտեղ բնակվելու տարրական պայմաններ անգամ չկան: