Բաքվում կայացել է ԱՊՀ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի նիստը

8

Բաքվում կայացել է ԱՊՀ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի նիստը: 

Կողմերը հանդիպման ավարտից հետո նիստը նախագահող ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ևհայտնել է, որ հատուկ ուշադրություն էր դարձվել կապի և կառավարման միջոցների համակարգերի կատարելագործման հարցերին: Կոմիտեն համաձայնեցրել է  նաև ԱՊՀ երկրների ԶՈՒ-ների 2015 թ. համատեղ միջոցառումների ծրագիրը: 

Նիստին մասնակցել են Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի պատվիրակությունները:

Հիշեցնենք,  Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել նիստին, քանի որ Ադրբեջանը չէր ապահովել պատվիրակության ընդունումը: