Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի Ֆինանսական կոնգրեսի ժամանակ հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղին շահագործման կհանձնվի մինչև ընթացիկ տարեվերջ։ Փոխանցում է News Georgia լրատվական գործակալությունը:
Էրդողանի խոսքով՝ չնայած Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձին ու թուրքական էկոնոմիկայի առջև ծառացած մյուս լուրջ մարտահրավերներին՝ բոլոր կարևոր նախագծերի իրագործումը շարունակվում է:
«Ակնկալվում է, որ ԲԹԿ երկաթուղու բացումը տեղի կունենա մինչև տարեվերջ։ Դա կլինի Պեկին-Լոնդոն երկաթուղու ամենակարևոր հատվածը»,- շեշտել է Էրդողանը։