Ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը պատրաստ է քննարկել վրացական «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի գնման հարցը, եթե պաշտոնապես հայտարարվի վաճառքի մասին:
«Նավթի և գազի կորպորացիան» Հյուսիս-Հարավ գազամուղի օպերատորն է, որով ռուսական գազը Վրաստանի տարածքով առաքվում է Հայաստան:
«Դեռ կոնկրետ ոչ մի բան ասել հնարավոր չէ: Եթե բաժնետոմսերի վաճառքի մասին պաշտոնապես հայտարարվի, կդիտարկենք այդ հարցը, բայց դեռ ոչ մի բան չկա»,-ասել է աղբյուրը:
Նշենք, որ նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի կառավարությունը քննարկում է ֆոնդային բորսայում «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի 25 տոկոսի առաջնային տեղաբաշխման հարցը: «Եթե լինի համապատասխան շուկայական կոնյուկտուրա, մենք կընդունենք այդ որոշումը, սակայն ցանկանում ենք ավելի լավ պահի սպասել: Պետք է ասել, որ 2015-ին լավ պահ դրա համար չեղավ»,-ասել է Վրաստանի վարչապետը: