Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում շարունակում է լարվել, պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն, Հայաստանում գործ ունենք հակահամաճարակային կանոնները չպահելու ահռելի ու համատարած ծավալների հետ», – ասաց նա՝ անդրադառնալով իր կողմից նախօրեին հայտարարված ֆլեշմոբին։
Վարչապետի խոսքով՝ այս առումով հաջողվել է իրականացնել մինի-հեղափոխոթւյուն։
«Որովհետև մենք այսօր տեսանք կարգապահության տեսանելի որոշակի փոփոխություն», – ասաց Փաշինյանը։
Նա նշեց՝ ֆլեշմոբը շարունակական է լինելու ու կոչ արեց շարունակել իր ֆեյսբուքյան էջին լուսանկարներ ուղարկել։











