Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծիք է հայտնել, որ ներկա պահին բարենպաստ պայմաններ են ստեղծված ԼՂ հակամարտության կարգավորման համար:
«Կարծում եմ, որ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ի հայտ եկել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար: Բազմաթիվ գործոններ կան, որոնք հիմք են հանդիսանում նման հայտարարության համար», – Ալիևին մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:
Նրա խոսքով՝ առաջին հերթին խոսքը Ադրբեջանի աճող հզորության, ներուժի, տնտեսական, ռազմական և քաղաքական ուժի մասին է, ինչպես նաև երկրի ամրապնդվող միջազգային դիրքորոշումները:
Նա շեշտել է, որ այսօր Ադրբեջանին մեծ հարգանքով են վերաբերվում միջազգային ասպարեզում. «Աճում է մեր միջազգային վարկանիշը: Միջազգային կազմակերպությունների բազմաթիվ որոշումներ և բանաձևեր արտահայտում են մեր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում»: