Քաղաքապետի որոշումը. որ դեպքում բազմաբնակարան շենքերի նախագծերը չեն հաստատվի

19

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը այսօր՝ հունիսի 12–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տրանսպորտային բեռնվածությունը հաշվի առնելով՝ Երեւանի քաղաքային իշխանությունը սկզբունք է որդեգրել՝ բազմաբնակարան շենքերի նոր հաստատվող նախագծերում պարտադիր պահանջ դարձնել բնակարանների առնվազն 70-80 տոկոսի չափով ստորգետնյա կայանատեղերի առկայությունը»։