Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը այցելել է Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցի: Հաղորդում է Asbarez.com-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազնը հանդիպելու է Լոնդոնի Հարավային Քենսինգթոնում գտնվող Սուրբ Եղիշե եկեղեցու ժողովի անդամներին: Չարլզը մտադիր էր քննարկել քրիստոնյաների հետապնդումների հարցը Իրաքում և Սիրիայում, որտեղ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստիպել է հազարավոր մարդկանց փախչել իրենց տներից:
Պատարագի ընթացքում Իրաքի արքեպիսկոպոսը խոսելու է հայ քրիստոնյաների խնդիրների մասին:














