Արցախում կորոնավիրուսից մահացածներին չեն հերձի

8

Արցախի պարետի որոշմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձանց մահվան դեպքում հերձումներ չեն իրականացվում։

Մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով։

Ըստ այդ որոշման՝ մահացած անձի իրերը վառելու անհրաժեշտություն չկա, դրանք ախտահանվում են։