Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել

42
Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:

Նա նշեց, որ զինծառայողը ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է:
Նրա խոսքով դեպքը տեղի է ունեցել երեկ Արցախում: Ականի պայթյունից վիրավորված Ա. Սադյանին Մարտակերտի հիվանդանոցում վիրահատել են, ծնկից ներքև անդամահատել:

Զինծառայողին տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ: