Արցախի սահմանանն ամբողջությամբ ապահովվել է տեսադիտարկման սարքերով. Մ. Հակոբյան

19

Հայ-ադրբեջանական շփման գծում (Արցախի ուղղությամբ) իրավիճակը շարունակում է կայուն մնալ` չնայած առկա որոշակի լարվածությանը: Այս մասին ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: 

«Թեև կա որոշակի լարվածություն, բայց դա մեզ համար որևէ մտավախություն չի առաջացնում: Այսօր զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Հակոբյանը: 

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նաև հայտնել է, որ Արցախի սահմանային ուղղությունն ամբողջությամբ ապահովվել է տեսադիտարկման սարքերով։ Արցախի ուղղությունն ամբողջությամբ, իսկ Հայաստանի մյուս սահմանամեձ գոտիները՝ մասամբ արդեն ապահովված են տեսադիտարկման սարքերով: