ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մինչև այս տարեվերջ, քանի որ դա ժողովրդի պահանջն է:
«Խնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է, որը Հայաստանում ձևակերպված է որպես ժողովրդական պահանջ, և դա կառավարության ծրագրի մաս է, որին կողմ է քվեարկել խորհրդարանը: Հիմա մենք պետք է ժամկետները քննարկենք և արագացնենք արտահերթ ընտրությունները, որովհետև, ըստ էության, այս ընթացքում բիզնեսի, ներդրողների հետ շփումներում մենք հասկանում ենք, որ բոլորը սպասողական վիճակում են, նրանց պետք է քաղաքական երկարաժամկետ տեսլական, որպեսզի մենք կարողանանք տնտեսության մեջ իրական ներդրումներ և փոփոխություններ անել»,- նշեց վարչապետը:











