Արսեն Թորոսյանը Ռազմիկ Աբրահամյանի գործով սկանդալային բացահայտումներ է արել

5
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ Առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել իր պատասխաններից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 3-ին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Թորոսյանը ասաց, որ իրեն վկայի կարգավիճակով էին հրավիրել դատական նիստին, և բավական հանգամանալից պատասխանել է կողմերի հարցերին։

Լրագրողի հարցին, թե ինչու էր դատական նիստը դռնփակ, արդյոք սկանդալային հայտարարություններ պետք է լինեին, Թորոսյանը պատասխանեց, որ չի կարող ասել իր ասածները սկանդալային էին, թե ոչ, բայց նոր հանգամանքներ ի հայտ են եկել իր պատասխաններից, դատարանը պետք է որոշի` ինչ անել դրանց հետ։