Արշիլ Գորկու մի քանի ստեղծագործություններ շուտով կտեսնենք Էջմիածնում: Կտավները Հայաստանում ցուցադրվելու համար կտեղափոխվեն Պորտուգալիայի «Գալուստ Գյուլբենկյան» թանգարանից: Այս մասին հայտնեց արվեստաբան Շահեն Խաչատրյանը Ռուսական արվեստի թանգարանում «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում մեծանուն հայ նկարիչ Արշիլ Գորկուն նվիրված միջոցառման և «Ողբերգական լույսի գույները» խորագրով ցուցահանդես-վաճառքի բացման ժամանակ:
Հայաստան կբերվեն այն կտավները, որոնք Գորկու քույրը՝ Վարդուհին, նվիրել է Էջմիածնին: Նկարները կպահվեն Խրմյանի կառուցած թանգարանում:














