Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ ՍԴ օրենքում փոփոխություններն իր կողմից չեն ստորագրվելու

11

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:

Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը։