Արմավիրի մարզի գյուղացիներին կտրամադրվի 87 մլն դրամի սերմնացու

34

ՀՀ Գյուղնախարարությունից տեղեկացնում են, որ 2013 թվականի մայիսի 12-ի կարկտահարության հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն Արմավիրի մարզպետարանին հատկացրել է 87 մլն դրամ արժողությամբ 24028 կգ տարբեր մշակաբույսերի սերմացու, որից 22 000 կգ-ը ներկրվել է ՌԴ-ից` 3795 հեկտար ցանքս կատարելու նպատակով: 

Սերմնացուն անհատույց տրամադրվել է հողօգտագործողներին, ըստ ներկայացված պահանջարկի: Իսկ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը պատրաստել և կարկտահարությունից տուժածներին բաժանել է խորհրդատվական թերթիկներ, հետևյալ բովանդակությամբ. 

1.Խաղողի, պտղատու այգիների վերականգնման համար անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումներ

2.Բանջարաբոստանային մշակաբույսերի կրկնացանք

3.Լոլիկի մշակության բնային ցանք:

Հանրապետության փորձառու գիտնականների մասնակցությամբ համայնքներում կազմակերպել են դաշտային սեմինարներ կարկտահարությունից տուժած խաղողի և պտղատու այգիների էտի, ձևավորման, ինչպես նաև անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումների մասին:

Արմավիրի մարզին, Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում առաջնահերթության կարգով, հատկացվել է նաև ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի նախատեսված խմբաքանակը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի հաշվեհամարին փոխանցվել է շուրջ 32 մլն դրամ, որը կտրամադրվի կարկտահարությունից տուժած համայնքների ամենակարիքավոր ընտանիքներին: