Գլխավոր Լուրեր Միջազգային Արդեն 10 պետություն խզել է հարաբերությունը Կատարի հետ

Արդեն 10 պետություն խզել է հարաբերությունը Կատարի հետ

33

Վերջին օրերին արդեն 10 պետություն խզել է դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ:

Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Եմենը, Լիբիան, Մալդիվյան և Մավրիկիայի հանրապետությունները, ինչպես նաև Կոմորյան կղզիները խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ վերջինիս մեղադրելով «տարածաշրջանն ապակայունացնելու և ահաբեկչական գործունեությունն աջակցելու» մեջ։ 

Ավելի ուշ Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ գործակալության կայքը կոտրել են, և էմիրի անունից հայտարարությունը հրապարակել են հաքերները: Սակայն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Բահրեյնն այս հերքումը համոզիչ չեն համարում: