Արարատի մազրում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 500-ը

«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 522 է, որոնցից 213-ը՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 331 քաղաքացի»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: