Ավստրալիայից ապրիլի 24-ին պաշտոնական պատվիրակություն չի լինի Հայաստանում

17

Ավստրալիայի կառավարությունը ապրիլի 24-ին պաշտոնական պատվիրակություն չի ուղարկի Հայաստան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված արարողակարգին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է SBS ավստրալական հեռուստաընկերության կայքը՝ վկայակոչելով Ավստրալիայի ԱԳՆ-ին։

Նախարարությունում  հրաժարվել են մեկնաբանել այդ որոշման պատճառները: