Ավինյանը կրկին սրճարանում և կրկին առանց դիմակ. ՖՈՏՈ

11
Ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Սիմոնյանը պարետ Տիգրան Ավինյանի հերթական անդիմակ սրճարանային լուսանկարն է հրապարակել՝ գրելով, որ բացօթյա սրճարանում հանդիպել է պարետ Տիգրան Ավինյանին, ով կրկին անգամ հանրային տարածքում դիմակ չի կրել.

«… Մարդկայնորեն փորձում եմ հասկանալ, բայց միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ եթե ԴՈՒ ստանձնել ես այդ պաշտոնը, ուրեմն պետք է մոռանաս քո Ես-ի մասին, մանավանդ ՀԻՄԱ, եթե ԴՈՒ որոշումներ ես կայացնում և պարտադրում, ԴՈՒ առաջինը պետք է դրանք սրբորեն կատարես ու ՕՐԻՆԱԿ ծառայես։

Եթե ԴՈՒ, իրոք, մտահոգ ու պատասխանատու անձ ես, ինչո՞վ ես մտածում, երբ շարունակում ես քո բնականոն կյանքն՝ առանց դիմակ կրելու, մինչդեռ ՔՈ անմիջական ղեկավարը կորոնավիրուսով ինքնամեկուսացված է, և ԴՈՒ պոտենցիալ «քայլող վտանգ» ես թե՛ քո «անդեմ» սեղանակիցների, թե՛ ինձ համար։ Ինչո՞վ ես մտածում, երբ հայտնվում ես հանրային տարածքում՝ առանց դիմակի՝ ինքդ լինելով որոշման պատասխանատուն։ ԴՈՒ մտածո՞ւմ ես, ընդհանրապես, հասկանո՞ւմ ես ի՞նչ ես անում ու ինչի՞ հետ ես խաղում, երբ շաբաթ երեկոյան՝ առանց դիմակի, հանդիպում ես ունենում բար-սրճարանում?

Մենք անգիտակից նախիր ենք, իսկ ԴՈ՞Ւ, օ՜ իմ բարձր ինքնագիտակցություն, զգոնություն ու պատասխանատվություն քարոզող ու պահանջող Պարետ։

ԴՈՒ ինքդ քեզ չես հարգում, երբ նման պահվածք ես դրսևորում, ԴՈՒ չես հարգում քո իսկ ընդունած որոշումները, բայց հակառակը պահանջում մեզնից։

ԴՈՒ տուգանում ես չոբանին, ով օրերով սարերում է, բայց ինքդ, շփվելով կորոնավիրուսով հիվանդի հետ, շարունակո՞ւմ ես ազատ շփումդ։ ԴՈՒ, կրկին, ոստիկանին զրկելով ընկերոջ կարգավիճակից, դարձնո՞ւմ ես ազգի թշնամի։
Ինչո՞վ ես մտածում, երբ երկրում քաոս ու դժոխք է, երբ մարդիկ լուրջ բախումներ են ունենում երկրում ընտրված քաղաքականության ու քո որոշումների պատճառով, երբ ղեկավարդ հիվանդ է, ԴՈՒ նման քա՞յլ ես անում։ Ինչո՞վ։ Կա՛մ չես մտածում, կա՛մ լկտիությունդ սահման չունի։

Ամո՛թ, հազար ամո՛թ»!
 
Հ.Գ. Նշենք, որ օրեր առաջ պարետ Ավինյանին կրկին ֆիքսել էին սրճարանում և նա կրկին դիմակ չէր կրում: Հարցին՝ ուր է դիմակը, նա սեղանից վերցնելով ցուցադրում է քաղաքացուն՝ նշելով, որ սրճարանում կարող է նաև չկրել դիմակ:
 
Ստացվում է՝ պարետի համար հանրային տարածքում դիմակ կրելը պարտադիր է, իսկ շարքային քաղաքացիները պետք է անգամ սեփական անկողնում կրեն դիմակներ: