Ինչպես հաղորդել էին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը նախատեսված է մայիսի 31-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:
Չի բացառվում, որ այդ հանդիպման ժամանակ առանձին հանդիպում լինի ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև: Այդ մասին հայաստանցի լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ-ի բաժնի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին,- հայտնում է «Առավոտը»:














