Ասում էի չէ՞, որ հրահանգը կա. Գևորգ Պետրոսյանին գաղտնալսել են ու հրապարակել զրույցը

22
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․

«Սիրելի ընկերներ, իշխանությունն անցել է գործի:

Ասում էի չէ՞, որ հրահանգը կա…

Նման գրառումը չի բխում իմ էությունից, բայց սրանց դեմ ճիշտը տեղ չունի:

Սկզբում վիրավորում, հետո զանգում, սադրում ու ձայնագրում են…
 
Հլը պտի պատասխան տա էն մարդը, ով առանց օրինական հիմքի գաղտնալսել և հրապարակել է մեր հեռախոսային մասնավոր խոսակցությունը:
Ա՜յ տկարներ, ինչ մեղք եք…

Մնացածը՝ հաջորդիվ, շատ թեժ ա լինելու…

Սա է տնտեսական հեղափոխությունը ձախողած Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանը…»: