22-ամյա Ասատուր Խաչատրյանը, ում նախօրեին սխալմամբ Ուկրաինայից ուղարկել էին Բաքու, Երևան ուղարկելու փոխարեն, Բաքու-Կիև «МАУ» ավիաընկերության 602 չվերթով վերադարձել է Կիև: Նա արդեն Ուկրաինայում է և նրա հետ ամեն ինչ կարգին է,- տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Ասատուրը նորմալ ժամանել է Կիև, նրան դիմավորել են հարազատները, ում տանը նա պետք է մնար և այժմ նա հարազատների տանն է: Ինչ վերաբերում է փաստաթղթերի խնդրին, ապա քանի որ ուկրաինական կողմի մեղքով նման խնդիր էր առաջացել, ապաև այս անգամ ամեն ինչ հարթվել է և նրան այլևս Հայաստան հետ ուղարկելու խնդիր չկա: