ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2015 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով։
Ինչպես տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, արտահերթ նիստը կգումարվի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարության քվեարկության կապակցությամբ։