ԵՄ-ն աշխատում է Հայաստանի ու Բելառուսի հետ անվիզա ռեժիմ հաստատելու շուրջ. Տուսկ

16

Եվրամիությունն աշխատում է Հայաստանի ու Բելառուսի հետ անվիզա ռեժիմ հաստատելու շուրջ: Այս մասին Ռիգայում ընթացող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Ինչ վերաբերում է, Ուկրաինային ու Վրաստանին, ապա դեկտեմբերին զեկույց կներկայացվի, որի հիման վրա 2016 թվականից այդ երկրների համար կարող է անվիզա ռեժիմ սահմանվել: