Անուշահոտ բույսերով դիմակներ. միայն հայերը կմտածեին այսպիսի դիմակներ ստեղծելու մասին (լուսանկարներ)

32

Ֆեյսբուքյան օգտատեր Մինե Մինասյանը դիմակ կրելը հաճելի դարձնելու միջոց է գտել.

«Մի օր Meroujan Minassian պատմեց, թե ինչ է զգացել երբ մի փոքր թարմ ուրձի թերթիկ է տեղադրել իր դիմակի մեջ։ Ինքը պատմեց իր ապրումների մասին ու ես մտածեցի սա փայլուն միտք է, որը դիմակը կարող է դարձնել շատ ավելի հաճելի երևույթ և սկսվեց իմ նախորդ 15 օրերի բուսաշատ ուսումնասիրությունները: 

Անունը որոշեցինք դնել բույր՝ բույր դիմակ, որը օգտագործողին փոխանցելու է սարերի ծաղիկների, բույսերի հոտն ու թարմույունը:

Բույրով ուզում ենք փոխել բոլորիս վերաբերմունքը դիմակների հանդեպ և դիմակը դարձնել հաճելի զգացողությունների և բացահայտումների միջոց:

Դիմակի մեջ տեղադրեցինք փոքրիկ գրպան, սա էլ Nara Hovsepyan-ի փայլուն միտքն էր և այդ գրպանում փոքր տոպրակի մեջ լցրեցինք 3 գր. անուշահոտ բույս ու դիմակը պատրաստ է… այդ փոքր բույրը կարող է մարդուն մտովի տեղափոխել բնության գիրկ և ամբողջովին փոխել ինքնազգացողությունը։

Նոր բույրը ծնվել է, և այս պահին շատ խոտաբույսեր են ուսումնասիրվում, որպեսզի կարողանանք դրանց միջոցով բոլորին փոխանցել հաճելի զգացողություն: Այս պահին ունենք երկու բույրի տոպրակ ուրձի հոտով և վարդի թերթիկների հոտով, ուսումնասիրում ենք նարդոսը, դաղձը և մի քանի այլ լեռնային համադրումներ

Դիմակի կտորը շատ փափուկ բամբակ է: Պատրաստված է երկու շերտից +փոքր գրպան + բույսերի փոքր տոպրակ= 4 շերտ:


[wpcc-iframe style=”border: none; overflow: hidden;” src=”https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fmineh.minassian%2Fposts%2F10163835618460113&width=500″ frameborder=”0″ scrolling=”no” width=”500″ height=”732″]