«Հազար ու մի եկեղեցիների և քառասուն դարպասների քաղաք» Անիում՝ Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքում, վերջին շրջանում մեծ թափ են ստացել պեղումները:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ սեպտեմբերի 23-ից սկսվել են Անիի ավերակների պեղումները, որոնք համակարգում է Կարսի թանգարանը և Կովկասի համալսարանի արվեստաբանության ամբիոնի վարիչ Մուհամմեթ Արսլանը:

Պեղումներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ և մարդաբաններ:
Պեղումները համակարգող Մուհամմեթ Արսլանը նշել է, որ աշխատանքներն իրականացվելու են 3 փուլով: Այս ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ: Անհրաժեշտ ուսումնասիրությունից հետո հնարավոր է դրանք ցուցադրվեն:















