Այս տարվա հունվարին թշնամու գործողություններից 6 զինվոր է վիրավորվել

43

2020 թվականի հունվարի 1–ից 31–ը թշնամու գործողություններից վիրավորվել է հայկական զինուժի 6 զինծառայող։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել ՀՀ դատախազություն ուղարկված հարցման պատասխանից։
 
Դատախազության պատասխանում մասնավորապես նշված էր․
 
«Տեղեկացնում եմ նաև, որ 2020 թվականի հունվարի 1–ից 31–ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի 7 դեպք, ինչի հետևանքով վիրավորվել են ՀՀ ԶՈւ և ԱՀ ՊԲ 6 զինծառայողներ»։
 
Նրանցից երկուսը, ՀՀ ՊՆ ավելի վաղ տարածած հաղորդագրությունների համաձայն, վիրավորվել են Տավուշում, հունվարի 11–ին և հունվարի 15-ին (1,2), դիպուկահարի կրակոցից։