Այսօր ՌԴ-ից Հայաստան է վերադառնալու 220 քաղաքացի

6

Այսօր Ռուսաստանից Հայաստան է վերադառնալու ՀՀ 220 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ժամանած քաղաքացիները 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի են անցնելու:

Չվերթը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 15:40-ին:

Հիշեցնենք,որ ՀՀ քաղաքացիերը տևական ժամանակ է ինչ սպասում են Հայաստան վերադարձի: Հայրենիք վերադառնալու համար գրանցվել են 5000-ից ավել ՀՀ քաղաքացիներ: Նրանք ապահովվել են կացարաններով և գտնվում են մերձմոսկովյան հյուրանոցներում ու հյուրատներում: