Այո, ես պնդում եմ, որ Դուք կատարել եք քաղաքական պատվեր. ԼՀԿ պատգամավորը՝ դատախազին

5
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ հանրությունը պետք է համոզված լինի, որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու նրա միջնորդությունը քաղաքական պատվեր չէ:

Պատգամավորն իր ասածի համատեքստում հիշեցրեց ընդամենը երկու տարի առաջ նույն Արթուր Դավթյանի կողմից Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը՝ նկատելով, որ այն քաղաքական էր և քաղաքական նկատառումներով էլ հետո չեղարկվեց:

«Այո, ես պնդում եմ, որ Դուք կատարել եք քաղաքական պատվեր, և կարող են լինել հիմնավոր կասկածներ, որ այսօր էլ շարունակում եք կատարել նոր քաղաքական էլիտայի պատվերները: Քանի դեռ հակառակն ապացուցող քայլ չեք արել, այլ կերպ չենք կարող մտածել», – ասաց պատգամավորը:

Դատախազը շեշտեց՝ սա քաղաքական հանձնարարություն չէ, հետևապես բոլորը կարող են վստահ լինել, որ այսօր տեղի ունեցածը զուտ իրավական գործընթաց է: