ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան: Հայտնում է «Արմենպրես»-ը, որին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացրել են, որ դեռևս հստակ չեն այցելության մանրամասներն ու ծրագիրը:
«Պետքարտուղար Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան, սակայն այս պահի դրությամբ այցի ժամկետները չեն նշվում»,- ասել են ԱՄՆ դեսպանատնից:











