ԱՄՆ պետդեպարտամենտը նախատել է Հայաստանին և Ադրբեջանին

14
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) մասին պայմանագրի խախտումների մասին:

2019 թվականին Հայաստանում զրահատեխնիկայի ընդհանուր քանակը շարունակում էր գերազանցել սահմանափակ սպառազինության մասին պայմանագրի թույլատրելի սահմանը, նշվում է Պետդեպարտամենտի` սպառազինությունների վերահսկման, չտարածման եւ զինաթափման պայմանագրերին և պարտավորություններին հետևելու մասին զեկույցում:

Ըստ զեկույցի` մտահոգիչ է նաև սույն պայմանագրով նախատեսված մի շարք այլ պարտավորությունների չկատարումը:

Ինչպես նշվում է զեկույցում, Ադրբեջանում 2019-ին երկրի սպառազինությունների ընդհանուր քանակը շարունակել է գերազանցել զենքի սահմանափակման մասին համաձայնագրի սահմանները, չեն կատարվել նաեւ պայմանագրով նախատեսված որոշ այլ պարտավորություններ: